Մենք

ATD ընկերությունը` ստեղծագործական մարդկանց խումբ է, ովքեր կօգնեն ձեզ և ձեր ընկերությանը կարճ ժամանակահատվածում հասնել բոլոր նշանակետերին և գրագետ կլուծեն առաջադրված խնդիրները:

Մեզ հետ աշխատելու առավելություններից է "մեկ  հեռախոսահամար" գաղափարի առկայությունը: Ձեր նախագծերի  իրականացման ընթացքում Դուք կապ եք պահպանում միայն  հմուտ բրենդ մենեջերի հետ, ով պատասխանատու է ամբողջ գործընթացի համար:

Մեզ հետ գործակցության մյուս առավելությունն է ծառայությունների լայն շրջանակը. գովազդ, մարքեթինգ, PR, միջոցառումների կազմակերպում:
Մեր ընկերության գերնպատակն է օպտիմալ բյուջեով հասնել մաքսիմալ արդյունքի: Լուծել ձեր ընկերության դեմ ծառացած խնդիրները և հարթել նոր ուղի դեպի նոր շուկաներ: